Վրաստանի նախագահն ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին, կոչ է արել այցելել Թբիլիսի՝ երկրում աշնանը կայանալիք խորհրդարանական նախընտրական քարոզարշավից առաջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին ասել է La Tribune de Dimanche թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպացի առաջնորդներից՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման և դրա ընդունման դեմ բողոքի ակցիաների ֆոնին։

«Էմմանուել Մակրոնը, 2018 թվականին իմ ընտրվելու պահից, ինձ խոստացել էր, որ պետք է անի դա՝ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը սեպտեմբերին, և ես նրան սպասում եմ Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին», - ասել է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի, Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանը չի զրկվի ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակից խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման պատճառով։

Նա խոստովանել է, որ իր վետոն ազդեցություն չունի օրինագծի վերջնական ճակատագրի վրա, քանի որ իշխող կուսակցությունը կարող է վիճարկել այն:

Այդ կապակցությամբ նա կոչ է արել ցուցարարներին դադարեցնել ցույցերը և անցնել հաջորդ փուլ՝ կենտրոնանալով 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը նախապատրաստվելու վրա։

Հայերեն Français Русский

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին