Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց անօդաչու թռչող սարք է ընկել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի տարածքում, ևս երկու պայթյուն է գրանցվել Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի շրջանի գերեզմանատան մոտ և ֆերմաներից մեկում, հայտնում է շրջանի ղեկավար Ռոման Սինյագովսկին «Տելեգրամ»-ի իր ալիքում։ Այս մասին տեղեկացնում «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:

Շրջանի ղեկավարը տեղեկացրել է, որ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը վեց անօդաչու թռչող սարք է ընկել Կուբանի Սլավյանսկում գտնվող նավթավերամշակման գործարանի տարածքում: Երկու պայթյուն է որոտացել նաև հին գերեզմանատան տարածքում, ևս մեկը՝ Սլավյանսկի շրջանի Տրուդոբելիկովսկի գյուղում:

Նրա խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և ավերածություններ չկան։ Անօդաչու թռչող սարքերի հարվածի վայրում աշխատում են հատուկ ծառայություններ։

«Славянск ЭКО» ընկերությունների խմբի անվտանգության տնօրեն Էդուարդ Տրուդնևն էլ հայտնել է, որ Կրասնոդարի երկրամասում գտնվող Սլավյանսկի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է գործունեությունն անցած գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ