Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Հարևանության ևընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը:

17158732257377.jpeg (970 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները բարձր են գնահատել 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան հանդիպման անցկացումը և հանգամանալից անդրադարձ կատարել ԵՄ՝ Հայաստանին աջակցության նոր«Դիմակայունություն և աճ»ծրագրին՝ նախատեսված 2024-2027 թվականների համար:

Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ծրագրում նախանշված առաջնահերթությունների արդյունավետ իրականացումը մեծապես կնպաստի Հայաստանի համապատասխան կարողությունների ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը:

Նշվում է, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-ԵՄ բազմոլորտ համագործակցության զարգացման ներկայիս ընթացքը՝ կարևորելով Հայաստան-ԵՄՀամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների ամբողջական իրականացումը և մոտ ապագայում Գործընկերության առաջնահերթությունների վերանայված և առավել հավակնոտ օրակարգի ընդունումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում