Միջազգային

ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում առանց այն էլ սարսափելի հումանիտար իրավիճակի հետագա սրացումից և վերաբացել «Ռաֆահ» անցակետը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին ասվում է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

«Ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչներ պատսպարվում են Ռաֆախում և նրա շրջակայքում։ Նրանց հրահանգվել է տարհանվել այն շրջաններից, որոնք՝ ըստ ՄԱԿ-ի անվտանգ չեն համարվում» - նշվում է տեքստում:

Ըստ աղբյուրի՝ ինչպես հայտնել են ՑԱԽԱԼ-ից, Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ավարտել են գործողությունը Զեյթունի շրջանում ՝ հիմնական ջանքերը կենտրոնացնելով Ռաֆահի վրա:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է դիմադրություն ցույց տալ, գրոհայինները մի քանի հրթիռ են արձակել Իսրայելի հարավային քաղաքների ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում