Միջազգային

Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել

1 րոպեի ընթերցում

Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն կհատկացնի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ես պետքարտուղարին լիազորում եմ տրամադրել Ուկրաինային մինչև 400 միլիոն դոլարի աջակցություն պաշտպանության նախարարության ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական ուսուցման և կրթության համար», - ասված է Բայդենի կարգադրությունում, որի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ օգնության նոր փաթեթում կարող են ներառվել «Patriot» հրթիռներ ու «Bradley» զրահամեքենաներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում