Հասարակական

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

5 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված ՀՀ-ում կրթական ոլորտի բարեփոխումների ընթացքին, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքներին:

Ողջունելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը:

Նախարարի գնահատմամբ՝ ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և առանձնակի կարևորություն ունի երկկողմ հարաբերություններում:

Դեսպան Վասիլիս Մարագոսը նույնպես կարևորել է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկխոսության և համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելու հարցում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները: Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, տեղեկացրել է՝ ԱԺ-ում քննարկվում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր կարգավորումներ կբերի ոլորտում մասնավոր ընկերությունների հետ համագործակցության և դուալ կրթության ներդրման մեխանիզմների կանոնակարգման տեսանկյունից: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման և բարեփոխումների համար:

Դեսպան Վասիլիս Մարագոսը հետաքրքրվել է նաև ՀՀ կառավարության՝ դպրոցների կառուցման և վերանորոգման, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ դպրոցներում բնագիտական լաբորատորիաների ստեղծման աշխատանքների ընթացքից: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ դպրոցներում նոր լաբորատորիաների ստեղծման աշխատանքներն իրականացվում են՝ ըստ սահմանված ժամանակացույցի:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսուցիչների աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ գրեթե բոլոր երեխաները՝ շուրջ 17 հազար աշակերտ, ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների՝ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը:

Անդրադառնալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Կառավարությունը վերջերս երկարաձգել է ծրագրի գործողության ժամկետը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հետաքրքրությունը բավականին մեծ է, և ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները բնակության վայրի վերջնական հաստատումից հետո այժմ բավական ակտիվ դիմում են ծրագրին:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներում, որից 350-ը հանդիսանում է աջակցության ծրագրի շահառու: Ըստ ծրագրի՝ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար 2 տարի ժամկետով, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում կունենան նաև 50 հազար դրամ լրավճար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև մշակույթի և սպորտի ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության հեռանկարներին:

Սահմանվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ

Հայաստան

Սահմանվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

Իրավունք

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

ՀՀ պատվիրակությունը Գերմանիայի բուհերում քննարկել է ակադեմիական քաղաքի շրջանակում համագործակցության հնարավորությունները

Եվրոպա

ՀՀ պատվիրակությունը Գերմանիայի բուհերում քննարկել է ակադեմիական քաղաքի շրջանակում համագործակցության հնարավորությունները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում