Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունըՀարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունըՀարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հավատարմությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սեյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք կառուցողականորեն ներգրավված ենք բանակցություններում, որոնց նպատակն է վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների և մասնավորապես Ադրբեջանի հետ և վերջ տալ երկարամյա հակամարտությանը։ Կան մի շարք սկզբունքներ՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման վերաբերյալ՝ դեռևս 1991 թվականին ստորագրված փաստաթղթի և դրանում ամրագրված, սկզբունքների հիման վրա»,- ասել է Միրզոյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում այս գործընթացում հնարավոր կլինի հստակ արդյունքներ արձանագրել։

Նա նաև ընդգծել է, որ խաղաղության գործոնը չափազանց կարևոր է տնտեսական բարգավաճման և փոխգործակցության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում