ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 5-ին, ժամը 13:33-ին տեղեկություն է ստացել, որ Եղվարդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե էլեկտրասյանը, շրջել այն և գլխիվայր շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել: