Տարածաշրջանային

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում ձերբակալել են մի խումբ անձանց, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու և ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ մանրամասնելով, որ Ստամբուլի թաղամասերից մեկում ձերբակալված անձը մասնագիտացած էր ռումբերի պատրաստման գործում։

Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ դրանց պարունակություն հանդիսացող քիմիական պայթուցիկ նյութերը կարող են խոշորամասշտաբ պայթյուններ առաջացնել։

Ընդհանուր առմամբ՝ նշված գործով ձերբակալվել է 7 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում