Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում 4-րդն է

1 րոպեի ընթերցում

ՌԻՄԻՆԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամ Արթուր Ավետիսյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների օղակների եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.800 միավոր, գրավեց 4-րդ տեղը:

Այս վարժությունում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ Հունաստանից Էլեֆտերիս Պետրունիասը:

Ապրիլի 27-ին Եվրոպայի առաջնության իր երրորդ ոսկու համար կպայքարի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Արթուր Դավթյանը:

Հաջորդիվ կկայանան նաև երիտասարդների առանձին գործիքների եզրափակիչները, որտեղ նժույգ-թափերի եզրափակիչում հանդես կգան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Բազմամարտի եզրափակիչ է դուրս եկել Ռոբերտ Գյուլումյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում