Սպորտ

Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու 4 ներկայացուցիչ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 48 կգ քաշային կարգում առաջին մենամարտը անցկացրեց Բարեղամ Հարությունյանը` գերազանցելով վրացի Սախիլ Ալախվերդովին 5:0 հաշվով: Նա դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 25-ին:

54 կգ քաշում Դավիթ Եգորյանը պարտվեց հունգարացի Վիրբան Գաբորին ու դուրս մնաց հետագա պայքարից:

60 կգ քաշում Արթուր Սահակյանը 5:0 հաշվով առավելության հասավ Սլովենիան ներկայացնող Կերնոգա Տադեի նկատմամբ: Նա դուրս եկավ կիսաեզրափակիչ և նվազագույնն ունի բրոնզե մեդալ:

51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը պարտվեց մեկնարում` զիջելով Իսպանիայից Ռաֆայել Լոզանոյին:

57 կգ Արթուր Բազեյանը երկրորդ մենամարտում հաղթեց Իտալիայից Կանոնիկո Զուզեպեիհետին ու դուրս գալով կիսաեզրափակիչ` նա ապահովեց հերթական մեդալը:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանը Սլովենիան ներկայացնող Պատրիկ Նեյչին պարտության մատնեց 5:0 հաշվով: Նա ևս կիսաեզրափակիչում է:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանը պարտվեց իտալացի Լիզի Վինչենցոյին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում