Ամփոփվել է «Դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով դասընթացը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարել էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորությանդեսպանության օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացի մեկնարկի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, դեսպանության կողմից մրցութային կարգով ընտրված SPRING PR ընկերության կողմից (այսուհետ՝ Ընկերություն) իրականացված՝ շուրջ 6 ամիս տևողությամբ «Դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով դասընթացին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Գլխավոր դատախազության վարչությունների պետերը, Երևան քաղաքի դատախազը, Հայաստանի Հանրապետության բոլոր գործող դատախազները: Դասընթացի նպատակն էր բարելավել դատախազ-քաղաքացի, դատախազ-ԶԼՄ ներկայացուցիչ հաղորդակցման կարողությունները:

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Թայմեն Քովինարը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները 2024 թվականի ապրիլի 21-ին մասնակցել են Ծրագրի վերջին դասընթացին և ամփոփել արդյունքները:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել փոխդեսպան Թայմեն Քովինարին, Դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանին և դասընթացավաներին՝ բովանդակությամբ հարուստ և դատախազների կարիքներին համապատասխան դասընթաց կազմակերպելու և իրականացնելու համար: «ՄԻԵԴ կայուն նախադեպային իրավունքում ամրագրված սկզբունքներից է այն, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի: Ես կավելացնեի՝ արդարադատությունը պետք է լինի նաև հասկանալի: Այս նպատակին էր ուղղված Դեսպանության հետ համատեղ իրականացված դասընթացը: Արդյունքները չափելի են. IRI-ի նախաձեռնությամբ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Դատախազությունը գոհունակության ցուցանիշով, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8 տոկոսային կետով բարելավել է իր դիրքերը»,- նշել է Աննա Վարդապետյանը և հույս հայտնել, որ Դեսպանության հետ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ և, ի թիվս այլնի, կներառի նման ձևաչափով դատախազների այլ գիտելիքների զարգացումը:

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Թայմեն Քովինարը Գլխավոր դատախազության հետ համագործակցությունը գնահատել է արդյունավետ, կարևորել Դատախազության կողմից հանրության հետ հաղորդակցվելու կարողությունները զարգացնելուն ուղղված աշխատանքները և շնորհակալություն է հայտնել դասընթացավարներին՝ բարձր արհեստավարժությամբ Ծրագիրն իրականացնելու համար:

Փոխդեսպանը Գլխավոր դատախազություն-Դեսպանություն փոխգործակցությունը շարունակելու վստահություն է հայտնել:

Ընկերության համահիմնադիր, դասընթացավար Նվարդ Մելքոնյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Դեսպանությանը՝ մասշտաբային ծրագիրն իրականացնելու պատասխանատու առաքելությունն իրենց վստահելու համար և ընդգծել, որ այն Ընկերության համար ամենապարտավորեցնող նախագծերից է եղել:

Ընկերության համահիմնադիր, դասընթացավար Տաթևիկ Սիմոնյանը բարձր է գնահատել դասընթացին մասնակցած դատախազների որակն ու ներգրավվածությունը և նշել, որ Դատախազության նախաձեռնությունը ժողովրդավարական երկրներին բնորոշ նախաձեռնություն է, որտեղ կարևորվում է երկկողմանի հաղորդակցությունը:

Բանավոր շնորհակալությունը ՀՀ գլխավոր դատախազի գրավոր շնորհակալագրերով ամրապնդելու նպատակով՝ հանրային հաղորդակցության ոլորտում դատախազների կարողությունների, հմտությունների և գիտելիքների զարգացմանը նպաստելու համար, Աննա Վարդապետյանը շնորհակալագրեր է հանձնել դասընթացը հաջողությամբ իրականացրած SPRING PR ընկերության ներկայացուցիչներին՝ Ընկերության համահիմնադիրներ, դասընթացավարներ Նվարդ Մելքոնյանին և Տաթևիկ Սիմոնյանին, Ընկերության PR տնօրեն Մարիամ Սաֆարյանին, Ընկերության ներկայացուցիչ, Ծրագրի ղեկավար Մարինե Գրիգորյանին, կոորդինատոր Սոֆի Ջավադյանին, Big mind ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, դասընթացավար Հակոբ Մակդիսին:

Աննա Վարդապետյանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության փոխգործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար շնորհակալագրով է պարգևատրել նաև Դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանին:

Հայերեն

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ

Հունիսի 1․ Ադրբեջանի կողմից արցախցի երեխաների խաթարված մանկություն, ոտնահարված իրավունքներ

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ. Փաստերի ստուգման հարթակ