Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին ապրիլի 19-ին այցելել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր և դրա առաջին դատախազ (2003-2012) դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, հանդիպումը առիթ է հանդիսացել լայնորեն անդրադառնալու Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ-Հայաստան վերջին տարիների հարաբերություններին, ԼՂ դեմ Ադրբեջանի 44-օրյա պատերազմին, ԼՂ շրջափակմանը և դրան հետևած ԼՂ ժողովրդի բռնագաղթին և Լեռնային Ղարաբաղի հայության դատը միջազգային օրենքի լուսի տակ Միջազգային քրեական դատարան ներկայացնելու կարելիություններին:

Նշվում է, որ Լուիս Մորենո Օկամպոն Անթիլիասում է Նորին Սրբության հրավերով. ապրիլի 19-ի երեկոյան նա հրապարակային դասախոսություն պիտի կարդա Անթիլիասի Մայրավանքում և ապրիլի 20-ի առավոտյան ներկա պիտի գտնվի Լեռնային Ղարաբաղին նվիրված համագումարի առաջին նիստին:

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զեկույցումարձանագրել էր, որ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։

Հայերեն Русский

Մարտունիում բացվել է գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանի «Հոգու հայրենիք 2» ցուցահանդեսը

Եմենի կառավարական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում 133 գործողություն են անցկացրել հութիների դեմ

Դդմաշենի փողոցները հիմնանորոգվում են

Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից

Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հարցումները ցույց են տվել Թրամփի վարկանիշի ամենացածր մակարդակը նրա նախագահության շրջանում

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջին կիսամյակի արդյունքները

Թաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները