Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ռուսական համալսարանում (Սլավոնական համալսարան) ահաբեկչության վերաբերյալ ահազանգ է ստացվել, որը ստուգվել է օպերատիվ խմբի կողմից, ինչի արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

ՆԳՆ-ից հավելեցին, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ահազանգ է եղել համալսարանի շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին։

Հայ-ռուսական համալսարանը ևս հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ։ Այս մասին հայտնում է ԲՈՒՀ-ի մամուլի ծառայությունը:

Ելնելով ՀՌՀ-ի Անվտանգության ռազմավարությունից և տարբեր արտակարգ իրավիճակների դեպքում սովորողների անվտանգության և համարժեք վարքագծի ապահովման համալիր միջոցառումների իրականացման նպատակով իրականացվել է ԲՈՒՀ-ի ուսանողների և աշխատակիցների ուսումնական տարհանում:

Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ: Նշենք, որ համալսարանն իր գործունեությունը շարունակում է բնականոն ռեժիմով, և ներկայումս բուհում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ ՝ Ունիվերսիադա-2024, ուսանողների հանդիպում տիեզերագնաց Հարություն Կիվերյանի հետ և այլն»։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը