«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունն` այն համարելով ցեղասպանություն հանցագործության ուսումնասիրման կարևորագույն կենտրոնի աչալուրջ գնահատական Հայաստանի շուրջ տիրող իրավիճակին։ Միությունը նաև գնահատելի է համարել ինստիտուտի մասնագիտական արձանագրումն ու անհանգստությունն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը՝ ամենաբարձր մակարդակով սպառնալով Հայաստանին և հայությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադարձում նշված է. «Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հերթական կարմիր դրոշի ահազանգ հայտարարությամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները և վերջին հարձակումները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ, ինչպես ենթադրվում էր նախկինում արված բազմաթիվ հրապարակումներից, ցեղասպանության վտանգը տարածվել է բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ինստիտուտն ընդգծել է, որ Ադրբեջանը, վարելով Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն, նպատակ ունի ամբողջապես վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային։ Ադրբեջանը տարածքային պահանջներն իրականացնում է ռազմական ագրեսիայի սպառնալիքի միջոցով, և հանդես է գալիս հայատյաց հռետորաբանությամբ։

Ինստիտուտը ընդգծում է, որ Հայաստանին սպառնացող վտանգը դարձել է հրատապ՝ պահանջելով միջազգային հանրության անհապաղ և համակարգված ուշադրությունը։ Հրատապ գործողությունները հրամայական են՝ թույլ չտալու համար տարածքային օկուպացիայի և ցեղասպանության հերթական դեպքը, որի նմանը տեղի ունեցավ վեց ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Լեմկինի ինստիտուտի՝ որպես ցեղասպանություն հանցագործության ուսումնասիրման կարևորագույն կենտրոնի աչալուրջ գնահատականը Հայաստանի շուրջ տիրող իրավիճակին։ Գնահատելի է ինստիտուտի մասնագիտական արձանագրումն ու անհանգստությունն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը՝ ամենաբարձր մակարդակով սպառնալով Հայաստանին և հայությանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ևս ընդգծում է միջազգային պատասխանատու կենտրոնների հրատապ արձագանքի անհրաժեշտությունը։ Այդ արձագանքը պետք է հիմնված լինի ադրբեջանական սպառնալիքների տեսական անաչառ վերլուծությունների վրա, ինչպիսինն այսօր Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի արձանագրումն է»։

Հայերեն English Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով