Իրանի մի շարք օդանավակայաններում չվերթները չեղարկվել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մի շարք օդանավակայաններում մինչև ապրիլի 27-ի առավոտ չեղարկվել են բոլոր չվերթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ նշված ժամանակահատվածում չվերթները չեղարկվել են, մասնավորապես, Մեհրաբադի, Սպահանի, Շիրազի, Բուշեհրի, ինչպես նաև երկրի արևմուտքում գտնվող Իլամի, Սանանդաջի, Թավրիզի, Արդաբիլի, Ուրմիայի, Քերմանշահի օդանավակայաններում։

Աբյուրի տեղեկատվությամբ՝ Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող տարածքների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, որն իրականացվել էր ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը իսրայելական հարվածների, «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանը չեղարկել է թռիչքները գիշերվա ժամը 2-ից:

Այս առնչությամբ Իրանի օդանավակայանների և օդային նավիգացիայի ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Ռեզա Քարգարը հայտնել է, որ երկրի արևմուտքում գտնվող մի շարք օդանավակայաններում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև ապրիլի 27-ի առավոտ:

Հայերեն Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը