LEASING EXPO 2024-ը դարձել է բրենդների և ֆինանսական կառույցներ համար ներկայանալու և նոր գործընկերներ ձեռք բերելու լավագույն հարթակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:LEASING EXPO 2024 ցուցահանդեսը արդեն երկրորդ օրն է մեծ իրարանցում է ստեղծել՝ մեկ հարկի տակ հավաքելով 100-ից ավելի խոշոր սարքավորումներ առաջարկող բրենդներ և ֆինանսական կառույցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝էքսպոյի ընթացքում հանրությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու գյուղատնտեսական սարքավորումներից սկսած մինչև ֆինանսական ընկերությունների կողմից առաջարկվող հետաքրքիր ապրանքներին ու նորություններին:

Big Projects ընկերության հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանը նշեց, որ սա նաև շատ լավ հնարավորություն է մեր երկրում եղած նորարարությունները, տեխնիկաները և սարքավորումները մեկ հարթակում տեսնելու: Նա ընդգծեց, որ այս տարի բավականին շատ են ներկայացվել փոքր մատակարար ընկերությունները:

էքսպոյի շրջանակում այցելուներին անտարբեր չէին թողնում հատկապես հայկական բրենդները, որոնցից էր նոր ինժեներական լուծումներով հետաքրքիր պրոդուկտ առաջարկող Kinetic flow ընկերությունը:

BPLAN էլ ի սկզբանե հիմնադրվել է որպես անգարաշինարարական ընկերություն, բայց գնալով ընդլայնել է առաջարկվող ծառայությունները:

PMA ընկերության տնօրեն Գրիգոր Բաիբուրդը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացել են Jcb, Liebherr, Renault Trucks, բրենդով:

«Քանի որ մենք տեսնում ենք Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեծ պոտենցիալ, այդ իսկ պատճառով այս տարի մեր ընկերությունը ավելացրել է նաև գյուղատնտեսական տեխնիկաների շատ հայտնի բրենդեր՝ ինչպիսիք են Fendt, Zetor և այլն: Ես շատ ուրախ եմ, որ լիզինգը Հայաստանում զարգանում է շատ արագ և մենք տեսնում ենք, որ այս ֆինանսական գործիքը այս տարածաշրջանում ունի կարևոր նշանակություն»,- նշեց Գրիգոր Բաիբուրդը:

ProfEnoTech ընկերությունն արդեն երկար տարիներ ներմուծում է գյուղմթերքի վերամշակման, գինեգործական, ալկոհոլային խմիչքների և մի շարք այլ սարքավորումներ՝ հայտնի բրենդերից: Էքսպոյի շրջանակում ընկերությունն ունի հատուկ առաջարկներ՝ լրացուցիչ 20 տոկոս զեղչով:

Ավելի քան 14 տարի շուկայում լայն գործունեություն ծավալող UniMine ընկերությունը առաջարկում է բազմազան տեսականի գեներատորների և գյուղատնտեսական ապրանքների ոլորտում:

Բրենդների ներկայացուցիչների համոզմամբ՝ էքսպոն լավ հնարավորություն էր հանրության լայն շրջանակին ներկայանալու և նոր գործընկերներ ձեռք բերելու համար:

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը