ԵՄ-ն անհանգստացած է Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի ենթադրյալ հարվածի առնչությամբ․ Պետեր Ստանո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը անհանգստացած է Սիրիայում Իրանի դիվանագիտական ​​շենքերին Իսրայելի հարվածի առնչությամբ, քանի որ տարածաշրջանում իրադրության էսկալացումը ոչ ոքի շահերից չի բխում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք անհանգստացած ենք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դիվանագիտական ​​շենքերին Իսրայելի ենթադրյալ հարվածից: Մեր դիրքորոշումն այն է, որ այս չափազանց պայթյունավտանգ տարածաշրջանային իրավիճակում հույժ կարևոր է դրսևորել զսպվածություն, քանի որ տարածաշրջանում հետագա էսկալացումը չի համապատասխանում որևէ մեկի շահերին», - նրա խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:

Իր հերթին Al Hadath հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերվել ևս մի քանի հոգու մարմիններ։ Բացի ԻՀՊԿ-ի 7 զինվորականներից, ըստ հեռուստաալիքի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են, ևս մեկը՝ լիբանանցի։

Հայերեն English Français Русский

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios