Քաղաքականություն

Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին. Պետեր Ստանո

1 րոպեի ընթերցում

Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին. Պետեր Ստանո

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախում շփման գծի երկայնքով լարվածության աճի և Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

«Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը և շեղել կարգավորման շարունակական գործընթացը, որին Եվրամիությունը վճռականորեն աջակցում է և մնում է հանձնառու»,- նշել է Պետեր Ստանոն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում