Քաղաքականություն

Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության համար հայտ ներկայացնել․ Պետեր Ստանո

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության համար հայտ ներկայացնել․ Պետեր Ստանո

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանն՝ ինչպես յուրաքանչյուր եվրոպական երկիր, իրավունք ունի դիմել Եվրամիությանն անդամակցելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են որոշել, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանն, ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին միանալու համար», - նշել է Ստանոն՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար:

Նա հիշեցրել է, որ այն դեպքում, երբ այս կամ այն երկիրը Եվրոպական միությանն անդամակցելու համար հայտ է ներկայացնում, դա դիտարկվում է կազմակերպության անդամ երկրների կողմից, ինչից հետո վերջիններս համապատասխան որոշում են կայացնում՝ հիմնվելով «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների վրա»։

Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը մարտի 13-ին ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում