Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն երրորդ շաբաթն է, որ «Ցերեբրում» վիրտուալ Երևանում կազմակերպվում են մշակութային ժամանցային միջոցառումներ։ Միջոցառումների ընթացքում կատարողները և հանդիսատեսը հաղորդակցվում են և կիսվում են զգացողություններով վիրտուալ իրականության ժանրի կանոններին համապատասխան՝ իրենց անհատական ավատարների միջոցով։

Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում, որտեղ և տեղակայված է «Ցերեբրում» վիրտուալ Երևանը։ Այն առաջինն է իր տեսակի մեջ Հայաստանում՝ հավակնելով դառնալ վիրտուալ տիրույթում տարբեր ոլորտների զարգացման ամենանորարար հարթակը մեր երկրում։

Առաջին միջոցառումը, որն, ի դեպ, Հայաստանում ընդհանրապես առաջինն էր այդ ձևաչափում, տեղի ունեցավ փետրվարի 29-ին․ դա 3.33 խմբի համերգն էր։ Երկրորդն արդեն սթենդափ-շոու էր՝ հումորիստներ Էդո Հովսեփյանի, Արմեն Սարգսյանի և Անդրանիկ Համբարձումյանի կատարմամբ։ Այն անցկացվեց մարտի 15-ին։ Իսկ երրորդը Իվետա Մուկուչյանի մենահամերգն էր, որը կայացավ մարտի 22-ին։

«Ցերեբրում» վիրտուալ Երևանը հնարավոր է դարձնում նաև միջոցառումների ընթացքում հանդիսատես-արտիստ ինտերակտիվ շփումը․ մասնակիցները կարող են հարցեր ուղղել կատարողներին և բավարարել իրենց հետաքրքրությունը։ Fastexverse-ը մտադիր է ամեն շաբաթ հնարավորություն տալ հասարակությանը հետաքրքիր ժամանց ունենալ «Ցերեբրում» վիրտուալ Երևանում։ Սա լավ առիթ է՝ մետավերսը բացահայտելու, թվային մարքեթինգի ժամանակակից գործիքակազմին տիրապետելու և միևնույն ժամանակ ուրախ վիրտուալ ժամանակ անցկացնելու համար։ Ինչպես ասում են՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար։

Ի դեպ, իրականի հետ համեմատությամբ վիրտուալ միջոցառումների տոմսերն էապես մատչելի են և հասանելի բոլորին։ Ընդ որում, առաջին միջոցառումից մինչև վերջինը, որն ընդգրկում է շուրջ երեքշաբաթյա միջակայք, մասնակիցների թիվը դինամիկ աճ է գրանցել․ եթե առաջին համերգին մասնակցել է շուրջ 130 հանդիսատես՝ իր անհատական ավատարով, ապա վերջին՝ Իվետա Մուկուչյանի համերգի մասնակիցների թիվը գրեթե եռապատկվել է։

Հաջորդիվ «Ցերեբրում» վիրտուալ Երևանում սպասվում է Aram MP3-ի վիրտուալ մենահամերգը։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտովճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում