Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 25-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ կառավարության նստավայրում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի վրացի գործընկերոջը։

Կոբախիձեն ու Փաշինյանը կունենան դեմ առ դեմ հանդիպում, որից հետո նաև կհանդիպեն ընդլայնված կազմով։ Այնուհետև Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։

Պաշտոնական այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն կհանդիպի նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են լինելու առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլահվարին և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում