ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը 30 000-ական եվրոյի դրամաշնորհներ է հատկացրել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հինգ քաղաքների քաղաքապետարաններին, որոնք EU4Culture տարածաշրջանային քաղաքների ցանցի մաս են կազմում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գյոթե կենտրոնի տարածած հաղորդագրությունից, նպատակն է ամրապնդել այդ քաղաքների Մշակութային զարգացման ռազմավարությունների կայունությունը՝ 2022 թվականին ստեղծված EU4Culture-ի աջակցությամբ: Հինգ քաղաքապետարանների ռազմավարական ծրագրերը կենտրոնացված են իրենց մարզային տնտեսությունների խթանման վրա՝ խթանելով տեղական ստեղծագործական և մշակութային ոլորտների առաջխաղացումը: Նոր շնորհված դրամաշնորհները քաղաքներին հնարավորություն են տալիս կյանքի կոչել իրենց Մշակութային զարգացման ռազմավարության որոշ հատվածներ:

2024 թվականին Չարենցավանի և Սևանի (Հայաստան), Օրհեի (Մոլդովայի Հանրապետություն), Քութայիսիի և Փոթիի (Վրաստան) քաղաքապետարանները նոր շնորհված միջոցները կօգտագործեն տարբեր մշակութային ակտիվություններ իրականացնելու համար՝ գեղարվեստական ​​միջոցառումներ և վերապատրաստումները: Մեկ քաղաքապետարան կստեղծի նաև տեղական մշակույթի վերաբերյալ հանրությանը հասանելի տվյալների բազա:

Այսպիսով, հիմնական շահագրգիռ կողմերի՝ համայնքների և կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով քաղաքապետարանները կզորացնեն տեղական մշակութային և ստեղծագործական ոլորտները՝ ընդլայնելով զարգացման հնարավորությունները:

Որպես EU4Culture-ի Տարածաշրջանային Քաղաքների Ցանցի անդամներ, քաղաքապետարանները նաև կկիսվեն իրենց փորձով՝ իրենց մշակութային զարգացման ռազմավարությունները երկրների ներսում և դրանց սահմաններից դուրս իրականացնելու հարցում:

Հայերեն English Русский

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է երկրում միջուկային գիտության առաջընթացի մասին՝ չնայած արտաքին ճնշմանը

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է Խարբերդի մանկատանն ապրիլին գրանցված մահվան դեպքերի մասին լուրերին

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու Թրամփի կոչին

ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ

ՀՀ խորհրդարանում քննարկվել են Շվեյցարիայի հետ համագործակցության հեռանկարները