Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին պաշտոնական այցով մեկնել է Բաքու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը:

Նախօրեին Իրակլի Կոբախիձեն հայտնել էր, որ Ադրբեջան այցելելուց մեկ շաբաթ անց մտադիր է համանման այց կատարել Հայաստան։ Նա նշել էր, որ հարևան երկրների ղեկավարների հետ մտադիր է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող բոլոր հարցերը:

Վրաստանի վարչապետը կարևորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Տարածաշրջանային այցերից առաջ Իրակլի Կոբախիձեն հանդիպել էր Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանին և Ֆաիգ Գուլիևին՝ նրանց հետ քննարկվելով ռազմավարական գործընկերության զարգացման հարցերն ու հեռանկարները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում