Հասարակական

Գրիգոր Մինասյանը Եվրահանձնաժողովի փոխնախագահին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումները

5 րոպեի ընթերցում

Գրիգոր Մինասյանը Եվրահանձնաժողովի փոխնախագահին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վեռա Յուրովայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։

Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության կողմից արդարադատության ոլորտին տրամադրված զգալի աջակցության համար, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների երաշխավորման և օրենքի գերակայության վրա հիմնված կառուցակարգերի զարգացմանը։ Նախարարը նաև բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը և վերջիններիս Հայաստան իրականացրած փաստահավաք առաքելության այցը։ Գրիգոր Մինասյանն ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունն առավել խորացնելու ԵՄ հանձնառությունը և հավելել, որ Գործընկերության նոր օրակարգի ընդունումն արդարադատության ոլորտում առկա սերտ համագործակցության ընդլայնման կարևոր խթան կհանդիսանա։ Արդարադատության նախարարը նաև անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով համատեղ հայտարարությանը, որով վերահաստատվել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում ՀՀ-ԵՄ համատեղ հանձնառությունը։ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաև դտաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, անդրադարձել հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ առաջընթացին ու միջազգային ցուցանիշներում գրանցած հաջողություններին։

Կողմերը քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտին ու զանգվածային լրատվամիջոցների գործունեության կարգավորմանն ուղղված օրենդրական նախաձեռնությունները։

Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով զանգվածային լրատվության մասին օրենսդրության լրամշակման գործընթացին մատնանշել է, որ նախագիծն ուղղված է նաև ԶԼՄ ինքնակարգավորման համակարգի ներդրմանը՝ եվրոպական առաջադեմ փորձառությանը համապատասխան։ Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումների մասին` Գրիգոր Մինասյանը նշել է, որ Կառավարության համապարփակ քաղաքականությունն իրականացվում է նաև ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Իրավահավասարության ապահովման մասին» և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերի մշակման գործընթացին՝ ընդգծելով, որ նախագծերը մշակվել են ներառական ու մասնակցային եղանակով՝ հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ։ Նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև միջազգային կոնվենցիոն մեխանիզմներին ՀՀ անդամակցության գործընթացներն ու վերջին զարգացումները։

Վերա Յուրովան բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի կառավարության և մասնավորապես Արդարադատության նախարարության ջանքերը։ Նա կարևորել է բարեփոխումների նախաձեռնություններն ու դրանց մշակման գործընթացների թափանցիկությունը և ներառականությունը։ Խոսելով ԶԼՄ ոլորտի կատարելագործման և ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունից՝ Վերա Յուրովան անդրադարձել է Տեսալսողական մեդիայի կարգավորմանն ուղղված ԵՄ դիրեկտիվին և ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ անձամբ Հանձնակատարի կողմից իրականացվող քարոզարշին։ Այս համատեքստում տիկին Յուրովան ՀՀ-ին աջակցելու պատրաստակամություն է հայտնել՝ ԵՄ առկա գործիքակազմերի շրջանակներում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու իարվունքի գերակայության ապահովմանը, եվրոպական լավագույն չափանիշներին համահունչ ԶԼՄ ոլորտի կատարելագործմանն ու ապատեղեկատվության դեմ պայքարին։

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Իրավունք

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայաստան

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Մարզեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

Հայաստան

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում