ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, qննարկվել են խորհրդի գործող աշխատակարգում կատարվող փոփոխություններին, ընթացիկ տարում Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող պետական աջակցության բաշխմանը, խորհրդի անդամի թեկնածուների առաջադրմանը վերաբերող հարցեր:
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանը, մշակույթի զարգացմանն առնչվող թեմաների:
Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ` վերոնշյալ հարցերի շուրջ:
Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և կարևորել խորհրդի գործունեությունը` ազգային փոքրամասնությունների խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ: