Տարածաշրջանային

Իրանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Իրանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արևելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալները։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 7։50-ին, էպիկենտրոնը գտնվել է Ֆանուջ քաղաքից (բնակչությունը` 13 հազար) 58 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում