Բենզալցակայանում կատարված ավազակային հարձակման փորձի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից մարտի 2-ին, ժամը 05:00-ին ստացվել է ահազանգ, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/7 հասցեում հրազենից կրակելու հետևանքով «ձախ սրունքի հրազենի վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 54 ամյա մի բնակիչ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Ժամը 05:15-ին նաև «Էրեբունի» ԲԿ-ից է ստացվել ահազանգ, որ վերոնշյալ հասցեից գլխի վնասվածքով իրենց է դիմել Երևան քաղաքի 54-ամյա մեկ այլ քաղաքացի։

Դեպքի առթիվ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (զենքի գործադրմամբ խմբի կազմում ավազակություն կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնել է քրեական վարույթ:

Վերոնշյալ երկու անձինք ճանաչվել են տուժող ու հարցաքննվել։ Վերջիններիս վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկների տեսագրությունները։ Հարցաքննվել են նաև մի շարք անձինք։

Իրականացված քննչական և վարութային առաջնային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ քննությամբ դեռևս չպարզված երկու անձինք բժշկական դիմակներով զինված մուտք են գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/7 հասցեում գտնվող բենզալցակայանի հանգստի սենյակ։ Հանդիպելով աշխատակիցների դիմադրությանը՝ նրանք մեկ անգամ զենքի բռնակով հարվածել են նրանցից մեկի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք և երկու անգամ էլ քննությամբ դեռևս չպարզված հրազենից կրակոց են արձակել, որից մեկը դիպել է մյուս աշխատակցի ձախ ոտքի հատվածին, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային վիրավորում։ Սակայն նշված երկու անհայտ անձիք իրենց կամիքց անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել և դիմել են փախուստի։

Նախաքննությունը շարունակվում է, հնաձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժին հանցանք կատարած անձնաց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու, քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու վերաբերյալ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ

Հունիսի 1․ Ադրբեջանի կողմից արցախցի երեխաների խաթարված մանկություն, ոտնահարված իրավունքներ

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ. Փաստերի ստուգման հարթակ