Բորելը դատապարտել է Գազային  մարդասիրական օգնության բաշխման ժամանակ հասցված հարվածը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է անվանել հարվածը Գազայի հատվածին՝ այնտեղ մարդասիրական օգնության բաշխման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Ինձ սարսափեցնում են խաղաղ բնակիչների շրջանում հերթական արյունալի սպանդի մասին լուրերը Գազայում, որտեղ հումանիտար օգնության հուսահատ կարիք կա։ Այդ մահերը բացարձակապես անընդունելի են», - գրել է Բորելը։

Նա հավելել է, որ «մարդկանց պարենային օգնությունից զրկելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է»՝ կոչ անելով ապահովել հումանիտար օգնության անարգել մուտք Գազայի հատված։

Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազա քաղաքի հարավ-արևմուտքում մարդասիրական օգնության բաշխմանն սպասող մարդկանց խմբի վրա իսրայելական ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 112-ի։ Տուժել է 760 մարդ։

Արևմտյան շատ երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիան, Կանադան և Իսպանիան, դատապարտել են այդ հարձակումը։

Իսրայելը հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է հրմշտոցի ժամանակ և բեռնատարների տակ ընկնելու հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ իսրայելական զորքերը, որոնք հսկում էին տարածքը, նախազգուշական կրակոցներ են արձակել ամբոխի ուղղությամբ, քանի որ իրենց վտանգված են զգացել:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ