Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար կոալիցիա կստեղծվի․ Մակրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան գործընկերների հետ կոալիցիա կկազմի Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ և ռումբեր փոխանցելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Le Monde պարբերականից, այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Փարիզում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովից հետո Մակրոնը լրագրողներին ասել է, որ որոշվել է «ստեղծել կոալիցիա խորը հարվածների և, հետևաբար, միջին և մեծ հեռահարության հրթիռների և ռումբերի» մատակարարման համար։

The Kyiv Independent պարբերականն իր հերթին հիշեցնում է, որ Ուկրաինան վաղուց դիմել է դաշնակիցներին՝ մեծ հեռահարության զենքերի մատակարարման համար, սակայն Մոսկվայի հետ հարաբերությունները չսրելու համար Արևմտյան երկրները դանդաղ են իրականացնում այս գործընթացը։ Ֆրանսիան արդեն Ուկրաինային մատակարարել է մեծ հեռահարության SCALP հրթիռներ, որոնք կարող են անցնել 250 կմ։

Փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների երկու տարին լրանալու օրը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեծ հեռահարության հրթիռները չի օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախների հարվածելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Էմանուել Մակրոնը նաև չի բացառել Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների տեղակայման հնարավորությունը։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ