Հասարակական

Երևանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի չշահագործվող ծխատար խողովակում աղբ և 2 խմ փայտ է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի չշահագործվող ծխատար խողովակում աղբ և 2 խմ փայտ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 25-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի տանիքից ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի չշահագործվող ծխատար խողովակում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։18-ին, մարվել՝ 11։28-ին։ Ծխատար խողովակում այրվել են կուտակած աղբ, փայտ (մոտ 2 խմ) և ջերմահարվել 2-րդ հարկի բնակարաններց մեկի պատը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում