Իրանը կարող է արտադրել դեղագործական հումքի 70%-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում հայտարարել են, որ երկիրն ի վիճակի է արտադրել դեղագործական հումքի 70%-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին Իրանի դեղերի սինդիկատի տնօրենների խորհրդի անդամ Մոհամմադ Ռեզա Մուսավին հայտարարել է փետրվարի 21-ին՝ դեղագործական շուկայավարման մասին գրքի շնորհանդեսի ժամանակ։

«Իրանն ունի դեղագործական հումքի արտադրության մեծ հզորություն, ինչպես նավթի, այնպես էլ նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում, և կարող է հաջողությամբ դառնալ նաև դեղագործական հումքի արտադրական կենտրոնն աշխարհում»,-ասել է Մոհամմադ Ռեզա Մուսավին։

Նրա խոսքով, դեղագործական հումքը էական դեր է խաղում երկրի դեղագործական արդյունաբերության ինքնաբավության գործում։

«Այդ պատճառով հայրենական դեղագործական ընկերությունները հիմնականում փորձել են նվազեցնել կախվածությունը ներկրվող հումքից՝ դեղագործական հումքի արտադրության միջոցով»,- հավելել է նա։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս