Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

ՍՈՖԻԱ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ընտրանու անդամ Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 150 և 154 կգ և նվաճեց այս վարժության փոքր բրոնզե մեդալը:

Հրում վարժությունում Հարությունյանը գլխավերևում պահեց միայն 182 կգ: Երկամարտի 336 արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:

Երևանում 2023 թվականին կայացած Եվրոպայի առաջնությունում Հարությունյանը պոկել էր 150 կգ և հրել` 187 կգ: Երկամարտում նա գրանցել էր 337 կգ արդյունք:

Մինչ այս Հայաստան հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ