Երկարատև հոսանքազրկումների դեպքում ՀԷՑ-ը բաժանորդներին տուգանքներ է վճարում․ գլխավոր տնօրեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում ավելի քան 4-ժամյա, իսկ հանրապետության այլ տարածքներում 8 ժամից ավելի տևողությամբ որևէ հոսանքազրկման դեպքում՝ բացառությամբ ֆորսմաժորային դեպքերի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն բաժանորդներին տուգանքներ է վճարում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

«Դրա համար կարիք չկա դիմելու ընկերությանը։ Մենք ավտոմատ դա հաշվեգրում ենք յուրաքանչյուր բաժանորդի քարտին՝ յուրաքանչյուր դեպքի համար մինչև 2500 դրամ որպես էլեկտրաէներգիայի դիմաց վճարում։ Այսինքն՝ բաժանորդն այդքանով պակաս է վճարում էլեկտրաէներգիայի դիմաց»,-մանրամասնեց Հարությունյանը՝ հավելելով, որ անցած տարիների ընթացքում ՀԷՑ-ը շուրջ 600 միլիոն դրամի չափով այդպիսի տուգանքներ է վճարել բաժանորդներին։

Հայերեն

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ