Միջազգային

Լատվիայի ԱԳՆ-ն նախարարների նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառով կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանչել է Լատվիայում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Զիկովին՝ կապված Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից լատվիացի մի քանի նախարարների նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Լատվիայի ԱԳՆ-ն։

«2024 թվականի փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Զիկովը կկանչվի Լատվիայի արտաքին գործերի նախարարություն՝ նրա բացատրություններն ստանալու բաց հասանելիությամբ հրապարակված ցուցակի վերաբերյալ, որում ընդգրկված են Լատվիայի նախկին և գործող պետական ​​ծառայողներ, որոնց դեմ Ռուսաստանը քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ է առաջադրել», - հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Փետրվարի 13-ին Ռուսաստանի ՆԳՆ-ն քրեական հոդվածով հետախուզում է հայտարարել Լատվիայի արդարադատության նախարար Ինեսե Լիբինյա Էգներեի, ֆինանսների նախարար Արվիլս Աշերադենսի և հողագործության նախարար Արմանդ Կրաուզեի նկատմամբ։ Հետախուզում է հայտարարվել նաև Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի, Էստոնիայի պետքարտուղար Տայմար Պետերկոպի և Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի նկատմամբ։

Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նրանք հետախուզվում են խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու քրեական գործի շրջանակներում։

2022 թվականի մայիսի 13-ին Լատվիայի Սեյմն օրենք է ընդունել, որով կասեցվում է Ռուսաստանի հետ հուշակոթողների և հուշարձանների մասին երկկողմ համաձայնագրի 13-րդ հոդվածի գործողությունը։ Այս հոդվածը Մոսկվային և Ռիգային պարտավորեցնում էր անվնաս պահել հուշահամալիրներն ու զինվորների գերեզմանները, ինչպես նաև ապահովել դրանց խնամքն ու բարեկարգումը։ Քվեարկության ժամանակ Աշերադենսը, Լիբինյա Էգներեն և Կրաուզեն Սեյմի պատգամավորներ էին։

Խորհրդարանի որոշումից հետո Լատվիայում ապամոնտաժվել են հուշարձաններ, այդ թվում՝ խորհրդային բանակի զինվորների՝ գերմանաֆաշիստական ​​զավթիչներից Խորհրդային Լատվիան և Ռիգան ազատագրողների հուշարձանը։

Հայերեն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցում յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման գումարը

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

ԱՆԻՖ-ի գործով քննությունն ակտիվ փուլում է, չեն բացառվում քրեական հետապնդումները. գլխավոր դատախազ

Գյումրիում ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

ՔՊ-ն խորհրդարանական առաջիկա ընտրություններին դաշինքով չի մասնակցի

ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Հնդկաստան

Գլխավոր դատախազը մտահոգված է բանակում զինվորական կարգապահության խնդիրներով

Երևանը և իտալական Բարի քաղաքը հոկտեմբերի 26-ից կկապվեն ուղիղ չվերթով