Ռուսաստան

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը բովանդակալից և արդյունավետ է անվանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Կրեմլում կայացած բանակցությունները և նշել, որ երկու երկրների հարաբերությունները հասել են պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները բանակցությունների արդյունքներով ընդունել են համապարփակ գործընկերության հարաբերությունների և ռազմավարական փոխգործակցության հետագա խորացման մասին հայտարարություն։

Պուտինը և Սի Ծինփինը նաև ընդունել են համատեղ հայտարարություն համաշխարհային ռազմավարական կայունության մասին։

Կրեմլում անցկացված բանակցությունների արդյունքում Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները նաև ստորագրել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։ Արարողությունը տեղի է ունեցել երկու նախագահների ներկայությամբ։ 

Չինաստանի ղեկավարը մայիսի 8-ին ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո մայիսի 9-ին կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում