Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԲԿ Ուկրաինա» պարբերականից։

338 պատգամավոր կողմ է քվեարկել համաձայնագրին։ Դեմ ոչ ոք չի արտահայտվել։

Այսպիսով՝ մայիսի 8-ին խորհրդարանը վավերացրել է միջկառավարական համաձայնագիրը, որը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։

Մինչ այդ համաձայնագիրը հաստատվել էր Գերագույն Ռադայի հանձնաժողովների կողմից, իսկ նախարարների կաբինետը ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպիսիք են բացատրական գրությունը, համաձայնագրի տեքստը և գրանցումը։

Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Տարաս Կաչկան ավելի վաղ պարզաբանել էր, որ կան երկու լրացուցիչ տեխնիկական համաձայնագրեր, որոնք կողմերը կստորագրեն ավելի ուշ։ Սակայն դրանք Գերագույն ռադայում վավերացման կարիք չունեն։

2025  թ. ապրիլի 30-ին Կիևը և Վաշինգտոնը ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է ներդրումներ Ուկրաինայի վերականգնման համար հիմնադրամում, ինչպես նաև օգտակար հանածոների ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցություն։ Ըստ համաձայնագրի՝ Ուկրաինան պահպանում է լիարժեք սեփականության իրավունքը և վերահսկողությունն իր օգտակար հանածոների, տարածքային ջրերի և բնական պաշարների նկատմամբ։ Սակայն միևնույն ժամանկ Միացյալ Նահանգները հասանելիություն է ստանում դեպի  Ուկրաինայի հանքային ռեսուրսներ: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում