Հասարակական

Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 4-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 48/3 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1984 թ․)։

նշվուկմ է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 01։24-ին, մարվել՝ 02։06-ին։ Այրվել է ավտոմեքենան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում