Իրանը նվազեցրել է բարձր հարստացված ուրանի արտադրության տեմպերը. Գրոսի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ Իրանն զգալիորեն նվազեցրել է բարձր հարստացված ուրանի պաշարների ստեղծման տեմպերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին նա հայտնել է The New York Times-ին տված հարցազրույցում։

Գրոսիի խոսքով` բարձր հարստացված ուրանի արտադրության կտրուկ աճը, ամենայն հավանականությամբ, սկսել է նվազել: Սակայն, ինչպես պնդում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը, Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 % հարստացված ուրանի կուտակումը, որը հետագա հարստացման դեպքում կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար։

«Դիտվում է որոշ դանդաղում: Նրանք դեռ համալրում են պաշարները, բայց արդեն ավելի դանդաղ», - ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։

Պարբերականի տվյալներով՝ Թեհրանն այդ գործողությունները ձեռնարկել է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները վերսկսելու ջանքերի շրջանակներում։

Դեկտեմբերի 26-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, հաղորդել էր, որ Իրանն ուրանի` մինչև 60 % հարստացման տեմերն ամսական 3 կիլոգրամից հասցրել է մինչև 9 կիլոգրամի: Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցը, հայտնել էր, որ Իրանն ունի բավականաչափ քանակությամբ մինչև 60 % հարստացված ուրան, որը հետագա հարստացման դեպքում բավական կլինի երեք ատոմային ռումբի ստեղծման համար։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հերքել է այդ հետևությունները։ ՄԱԳԱՏԷ-ի դասակարգման համաձայն՝ զենքի արտադրության համար ուրանն անհրաժեշտ է հարստացնել մինչև 90 %, իսկ միջուկային լիցք ստեղծելու համար «տեսականորեն բավական է» մոտ 42 կգ նյութը։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս