Հայաստանում անցած տարի մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 134 դեպք է գրանցվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականին մարդկանց վրա թափառող շների հարձակվելու դեպքերի թիվը կազմել է 134, իսկ կենդանիների վերաբերյալ դաժան դեպքերի թիվը՝ 45:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված ահազանգների ընդհանուր պատկերը:

«2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ստացված ահազանգները հիմնականում վերաբերվել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, շների կողմից բարձրացված աղմուկի և աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ:

Քաղաքացիները մի շարք դեպքերում ահազանգում են ոստիկանություն՝ թափառող շների հնարավոր հարձակումներից վախենալով, քանի որ վտանգավոր են համարում իրենց անչափահաս երեխաներին միայնակ ուսումնական հաստատություններ ուղարկելը»,- ասաց ոստիկանության գնդապետը:

Նրա խոսքով՝ ստացված ահազանգերի ու դիմումների գերակշիռ մասը վերաբերվում է Երևան քաղաքին, իսկ մարզերում թափառող կենդանիների վերաբերյալ առավել շատ ահազանգեր ստացվել են՝ Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում:

Ըստ նրա՝ խնդրահարույց է նաև վարչական տարածքներում թափառող շների ստերջացման հարցը, քանի որ մարզերում և մի շարք շրջաններում ստերջացում չի իրականացվում:

«Ոստիկանության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում 2022 թվականին գրանցվել է մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 133, 2023-ին՝ 134, իսկ 2024 թվականի հունվարին՝ 5 դեպք:

Նշված դեպքերի վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել տեղական ինքնակառավարման մարմիններ՝ թափառող կենդանիներին վնասազերծելու և խնամքի կենտրոններ տեղափոխելու նպատակով»,- նշեց Կարեն Հակոբյանը:

Անդրադառնալով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասով արձանագրված դեպքերի քանակին՝ նա նշեց, որ 2022 թվականին գրանցվել է 19, 2023-ին՝ 45, իսկ 2024-ի հունվարին՝ 3 դեպք: Նշված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում պատասխանատվության են ենթարկվել 2022 թվականին երեք, իսկ 2023 թվականին՝ երկու անձ:

Խոսելով տվյալ հարցի շուրջ ոստիկանության գործառույթներից՝ Հակոբյանն ընդգծեց, որ ահազանգից հետո ոստիկանությունը դեպքի մասին տեղեկացնում է պատկան մարմիններին, իսկ հետագա ընթացքը ոստիկանության գործառույթների մեջ չի մտնում:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը