Հասարակական

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը փակ է բեռնատարների համար

3 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը փակ է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Մ2-ից դեպի Ջերմուկ տանող և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Հարթաշեն, Սալուտ-Զորաշեն ավտոճանապարհները։

Տավուշի մարզի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան - «Զանգեր» կոչվող հատվածը, Ստեփանավանի տարածաշրջանի, Վանաձոր-Դիլիջան, Նոյեմբերյան-Իջևան, Սյունիք գյուղից դեպի Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:

Լոռու մարզի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։

Ըստ աղբյուրի՝ Վարդենյաց լեռնացքում, Արագածի և Ամասիայի տարածաշրջաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ-ին բուք է, իսկ Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց ավտոճանապարհին՝ գետնաբուք։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում