Հասարակական

Երևանի Բաղրամյան պողոտայում բախված ավտոմեքենաներից մեկը շրջվել է

1 րոպեի ընթերցում

Երևանի Բաղրամյան պողոտայում բախված ավտոմեքենաներից մեկը շրջվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունվարի 21-ին, ժամը 01։23-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 54 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan» (վարորդ՝ Վ․ Ե․) և «Toyota» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Nissan» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան։

Նշվում է, որ փրկարարներն ուղղել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում