Իրանը հաղորդել է «Իսլամական պետության» մի շարք պարագլուխների ձերբակալության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետախուզության նախարարությունը հունվարի 19-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ Քերմանի պայթյուններին մասնակցած երկու ահաբեկիչներ զոհվել են անվտանգության ուժերի հետ զինված բախման ժամանակ։ Բացի այդ, ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի շարք պարագլուխներ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական ԻՐՆԱ գործակալությունից:

Հայտարարության մեջ ասվում է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ Քերմանում անցկացվող արարողության ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, շարունակելով երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս տեղեկատվության հավաքումն ու անվտանգության միջոցառումները, «լավ տվյալներ են ստացվել»։

«Այնուհետև այս միջադեպի հետ կապված մի շարք այլ գործակալներ են հայտնաբերվել ու ձերբակալվել ԻՊ-ի առանձին պարագլուխների մակարդակով` ընդհուպ մինչև օպերատիվ գործակալներ և մի քանի երկրների քաղաքացիներ, և տեղափոխվել երկրի քննչական մեկուսարաններ», - նշված է հրապարակման մեջ:

Անվտանգության նախարարությունը մատնանշել է, որ մի շարք շրջաններում շարունակվում են հարձակողական և պաշտպանական գործողությունները, առկա է անվտանգության ուժերի ակտիվ ներկայություն։

Քերմանում պայթյունները տեղի էին ունեցել հունվարի 3-ին։ Հարձակման զոհ էր դարձել շուրջ 90 մարդ։

Հայերեն فارسی Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին