Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հարցն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում։

«Պարոն Ղազարյանը մինչև 2023 թվականը եղել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը, և այժմ առաջարկում ենք նրան նշանակել Լոռու մարզպետ»,- ասաց վարչապետը։

Արամ Ղազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ, երկար տարիներ ապրելով և աշխատելով Լոռու մարզում, տեղյակ է այնտեղ առկա հիմնահարցերի մասին։

«Պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- հավելեց Ղազարյանը։

Հունվարի 5-ի կառավարության որոշմամբ Արամ Խաչատրյանն ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից:

Հայերեն English Español

Սեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխիքներ կան․ Փաշինյան

ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի միացել Դուբլինի հռչակագրին

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

Վարչապետը նոր Սահմանադրության օրակարգն առաջ մղելու երկու ճանապարհ է ներկայացրել

Երևանում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից տներ

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար

Սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան