Միջազգային

Իրաքը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ Իրաքյան Քուրդիստանում Իրանի հարվածներից հետո

2 րոպեի ընթերցում

Իրաքը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ Իրաքյան Քուրդիստանում Իրանի հարվածներից հետո

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ երկրում մի քանի օբյեկտների վրա Իրանի հրթիռային հարձակումներից հետո։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը։

«Այսօր՝ երեքշաբթի, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Թեհրանում Իրաքի Հանրապետության դեսպան Նասիր Աբդուլ Մոհսենին՝ Էրբիլի վրա իրանական վերջին հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի և վիրավորների», - ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Աբու ալ Ֆադլ Ազիզիին և նրան բողոքի նոտա է հանձնել քրդական ինքնավար տարածաշրջանի տարածքի վրա իրականացված հարձակման առնչությամբ։

Նշվում է, որ փաստաթուղթը դատապարտում է «Էրբիլի մի քանի շրջանների վրա հարձակումը, որը հանգեցրել է զոհերի խաղաղ բնակչության շրջանում և վնաս հասցրել պետական ​​և մասնավոր սեփականությանը»: Իրաքի ԱԳՆ-ում ընդգծել են, որ «այդ հարձակումը Իրաքի Հանրապետության ինքնիշխանության աղաղակող խախտում է և կտրականապես հակասում է բարիդրացիության սկզբունքներին»:

Էրբիլի իշխանությունները հաղորդել են, որ ԻՀՊԿ-ի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդել է, որ բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին՝ դա բացատրելով տարածաշրջանում հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողություններով։ Մինչ այդ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում