Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանում «Մոսադ»-ի շտաբին և Սիրիայում թիրախների՝ կապված երկրում տեղի ունեցած հարձակումների հետ

Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանում «Մոսադ»-ի շտաբին և 
Սիրիայում թիրախների՝ կապված երկրում տեղի ունեցած հարձակումների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին։ Դա տեղի է ունեցել տարածաշրջանում հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողությունների շրջանակներում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալության հրապարակումը։

ԻՀՊԿ-ն երեք տարբեր հայտարարություններ է տարածել վերջերս իրանական Քերման և Ռասակ քաղաքներում իրականացված հարձակումներին առնչվող ահաբեկիչների դեմ գործողությունների մասին։

Նախորդ երկու հայտարարությունների համաձայն՝ ԻՀՊԿ-ն հրթիռային հարվածներ է հասցրել «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։

Երրորդ հայտարարության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ-ն թիրախավորել և բալիստիկ հրթիռներով ոչնչացրել է Իրաքյան Քուրդիստանում «Մոսադ»-ի շտաբը՝ «իրանական և դիմադրության հրամանատարների սպանության գործում իսրայելական վարչակարգի դերի համար»։

Հունվարի 3-ին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը, Քերման քաղաքում նրա հիշատակին անցկացվող արարողության ժամանակ տեղի ունեցած 2 պայթյունների հետևանքով շուրջ 90 մարդ էր զոհվել։ Այս հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Իսկ 2023 թ․ դեկտեմբերին Ռասակ քաղաքում «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորումը դարանակալել էր ոստիկանության բաժանմունքը՝ սպանելով 11 իրավապահի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am