Հասարակական

Անգեղակոթ գյուղի խաչմերուկում փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

1 րոպեի ընթերցում

Անգեղակոթ գյուղի խաչմերուկում փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 13-ին, ժամը 10:29-ին ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից՝ փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo», «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում