Վրաստանը՝ Մերձավոր Արևելքի երկրների զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում․ ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրական տվյալներով (GTNA)՝ 2022 թվականին Վրաստան է այցելել 4 միլիոն 703 հազար 945 զբոսաշրջիկ, որոնց ավելի քան 80%-ը եվրոպացիներ են, իսկ 4,4%-ը՝ Մերձավոր Արևելքի քաղաքացիներ:

Ներգնա զբոսաշրջության ընդհանուր պատկերում Մերձավոր Արևելքից այցելուների թիվը շատ փոքր է, սակայն տվյալ պարագայում խիստ կարևոր է դինամիկան: 2022 թվականի արդյունքներով Վրաստանը Մերձավոր Արևելքից ընդունել է 208 341 զբոսաշրջիկ, ինչը 15 անգամ գերազանցում է մեկ տասնամյակ առաջ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվին։

Ավելին,տարածաշրջանից զբոսաշրջիկների թվի աճը գերազանցել է մինչհամաճարակային մակարդակը, ընդ որում՝ նախկին խորհրդային հանրապետությունը Մերձավոր Արևելքից ընդունել է շուրջ160 000այցելու:ՄերձավորԱրևելքիզբոսաշրջիկներիշրջանումՎրաստանըհայտնիէոչմիայնբնության տպավորիչտեսարաններով,մատչելիհյուրանոցներովևհամեմատաբարմոտգտնվելուհանգամանքով, այլևօրեցօրավելացողհալալսննդիևարաբախոսզբոսավարներիառկայությամբ(Middle East Monitor, 2022):

Մերձավոր Արևելքից այցելուների թվի աճը հիմնականում պայմանավորված է Արաբական ծոցի երկրներից, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի զբոսաշրջիկներով, որին բաժին է ընկնում Մերձավոր Արևելքից ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան 50%-ը: 2022 թվականին Սաուդյան Արաբիայից զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի նախահամաճարակի ժամանակահատվածի համեմատ աճել է 60%-ով՝ հասնելով 119 921 այցելուի։

Դիտարկենք,թե ինչպես են դրսևորվում Վրաստանի հաջողության վերոնշյալ գործոնները և, արդյո՞ք, հնարավոր է նման ձեռքբերումն այստեղ:

Միայն45երկրի քաղաքացիներ կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի և մնալ երկրում մինչև180օր,ինչը երկու անգամ ավելի քիչ է,քան Վրաստանի դեպքում,երբ այդ հնարավորությունը տրվում է107երկրի քաղաքացիներին(Աղյուսակ4):Ընդ որում,առանց մուտքի արտոնագրի Հայաստան կարող են այցելել միայն Մերձավոր Արևելքի2երկրի քաղաքացիներ,դրանք են՝ ԱՄԷ-ն ու Կատարը։

Ի տարբերություն Վրաստանի,Հայաստանում ավելի քիչ ուղիղ չվերթեր են իրականացվում տարածաշրջանի բազմաթիվ օդանավակայաններից՝ Դուբայ,Դոհա,Շարժա,Աբու Դաբի,Էր-Ռիադ,Ջիդդա,Դամամ,Դոհա,և դրանք ավելի թանկ են։ Վերոնշյալ քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ տոմսի արժեքը մեկնման ամսաթվից2ամիս առաջ ամրագրելու դեպքում տատանվում է82-470եվրոյի սահմաններում՝454եվրո միջին արժեքով։

Միևնույն ժանանակ, Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է, ըստ Numbeo հանցագործության ինդեքսի՝ 2023 թվականի հուլիսի դրությամբ անվտանգության առումով Հայաստանը զբաղեցնում է6-րդ տեղը. հանցագործության ինդեքսը կազմել է 21.6, իսկ անվտանգության ինդեքսը՝ 78,4: Սա շատ բարձր ցուցանիշ է, և շատ ավելի բարձր է, քան Վրաստանինը, որը զբաղեցրել է 20-րդ տեղը։ Անվտանգության տեսանկյունից Հայաստանը զբոսաշրջիկների համար շատ ավելի նախընտրելի ուղղություն է, քան Վրաստանը (Numbeo, 2023):

Ավելի մանրամասն՝ հետևյալ հղմամբ։

Հայերեն English Русский

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Մաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունը

Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց