Հասարակական

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ըստ աղբյուրի՝ Ջերմուկի խաչմերուկից Սիսիան տանող և Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են բեռնատարների և ավտոբուսների համար, Մ-2 ավտոճանապարհից Խաչիկ գյուղ տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Նշվում է, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է,

Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն, իսկ Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում Ջերմուկ և Գորիս քաղաքներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում