Գնումների ամբողջ գործընթացը պետք է թվայնացվի․ Գրիգոր Մինասյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, որ գնումների գործընթացներում կոռուպցիան նվազագույնի է հասցվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգոր Մինասյանն այս մասին ասել է հունվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ գնումների գործընթացը կատարելագործելու լավագույն միջոցը դրա թվայնացումն է և մարդուն որոշումների կայացման գործընթացից բացառելը։

« Պետք է թվայնացնենք գնումների ամբողջ գործընթացը։ Անհրաժեշտ է նաև սահմանել վերահսկողական մեխանիզմներ և հստակեցնել պատասխանատուներին, որովհետև շատ դեպքերում՝ նույնիսկ արդարադատության բլոկի մրցույթներում, դժվար է հասկանալ, թե ով և ինչի համար է պատասխանատու։ Օրինակ՝ դատարանի շենքի կառուցման մրցույթ է հայտարարվում, մի քիչ պատասխանատու է արդարադատության նախարարությունը, մի քիչ քաղաքաշինության կոմիտեն, մի քիչ դատական դեպարտամենտը, և այս դեպքում շատ հեշտ է պատասխանատվությունը մեկը մյուս վրա գցելը»,- ասաց Մինասյանը։

Նախարարը նաև խոսեց գնումների գործընթացի ժամկետները կրճատելու անհրաժեշտության մասին։

«Երբ ամեն բան արվում է օրենքի տառին համապատասխան, գործընթացը շատ երկար է տևում»,- ասաց Մինասյանը։

Հայերեն

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը